scieee AI-readable full text Open interactive document viewer

THE FIRST POLITICAL CRISIS OF THE REPUBLIC OF ARMENIA (1992)

Aleksanyan K.; Grkikyan L.

Abstract

Abstract Purpose: The purpose of the article is to study the role of the Artsakh factor on the internal political developments of the Republic of Armenia in 1992. It aims to reveal the role of the authorities of the Republic of Armenia and the opposition forces in the resolution of the Artsakh conflict. Method: The research was conducted using the method of analysis and comparison of historical documents and the press of the time. The press of the time, works of political figures, as well as monographs related to the period served as primary sources. The reasons for the non-recognition of the Nagorno-Karabakh Republic by the Armenian authorities were analyzed. The opposition demanded the recognition of the NKR, considering it the only way to salvation. Whereas the authorities, particularly President L. Ter-Petrosyan, considered it a dangerous, reckless step that could give rise to war. Result: The research revealed that the Artsakh conflict was the driving force of the political life of the independent state of Armenia, [and] that all changes in the internal political life of the Republic of Armenia were, to one degree or another, related to the Artsakh conflict. The study clarified that the main tension in internal political life was due to the issue of recognition of the NKR. The opposition demanded the recognition of the NKR, considering it the only way to salvation. Whereas the authorities, particularly President L. Ter-Petrosyan, considered it a dangerous, reckless step that could give rise to war. The role of the Artsakh factor in the emergence of Armenia's first political crisis was summarized, [and] the contradictions between the RA President and the Supreme Council regarding the Nagorno-Karabakh Republic issue were clarified.

Full text

International independent scientific journal №79/2025 17 HISTORICAL SCIENCES THE FIRST POLITICAL CRISIS OF THE REPUBLIC OF ARMENIA (1992) Aleksanyan K. Senior Researcher, Shirak Armenological Research Center of the National Academy of Sciences of the Republic of Armenia Ph.D. in History, Associate Professor Gyumri, Republic of Armenia Grkikyan L. Mentor-Trainer, "National Center for Education Development and Innovation" Foundation Gyumri, Republic of Armenia ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ (1992Թ.) Ալեքսանյան Կարինե ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պգթ. դոցենտ ՀՀ, ք․ Գյումրի Գրքիկյան Լաուրա «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի վերապատրաստող մենթոր ՀՀ, ք․ Գյումրի https://doi.org/10.5281/zenodo.17583045 Abstract Purpose: The purpose of the article is to study the role of the Artsakh factor on the internal political developments of the Republic of Armenia in 1992. It aims to reveal the role of the authorities of the Republic of Armenia and the opposition forces in the resolution of the Artsakh conflict. Method: The research was conducted using the method of analysis and comparison of historical documents and the press of the time. The press of the time, works of political figures, as well as monographs related to the period served as primary sources. The reasons for the non-recognition of the Nagorno-Karabakh Republic by the Armenian authorities were analyzed. The opposition demanded the recognition of the NKR, considering it the only way to salvation. Whereas the authorities, particularly President L. Ter-Petrosyan, considered it a dangerous, reckless step that could give rise to war. Result: The research revealed that the Artsakh conflict was the driving force of the political life of the independent state of Armenia, [and] that all changes in the internal political life of the Republic of Armenia were, to one degree or another, related to the Artsakh conflict. The study clarified that the main tension in internal political life was due to the issue of recognition of the NKR. The opposition demanded the recognition of the NKR, considering it the only way to salvation. Whereas the authorities, particularly President L. Ter-Petrosyan, considered it a dangerous, reckless step that could give rise to war. The role of the Artsakh factor in the emergence of Armenia's first political crisis was summarized, [and] the contradictions between the RA President and the Supreme Council regarding the Nagorno-Karabakh Republic issue were clarified. Ամփոփում Նպատակ: Հոդվածի նպատակն է ուսումնասիրել արցախյան գործոնի դերը 1992 թվականին Հայաստանի Հանրապետության ներքաղաքական զարգացումների վրա: Այն նպատակ ունի վերհանել Հայաստանի Հանրապետության իշխանությունների և ընդդիմադիր ուժերի դերակատարումը արցախյան հիմնախնդրի լուծման գործում ։ Մեթոդ: Հետազոտությունն իրականացվել է պատմական փաստաթղթերի և ժամանակի մամուլի վերլուծության և համադրման մեթոդով։ Որպես սկզբնաղբյուր ծառայել են ժամանակի մամուլի, քաղաքական գործիչների, ինչպես նաև ժամանակաշրջանին վերաբերող մենագրությունները։ Վերլուծվել են Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չճանաչման պատճառները։ Ընդդիմությունը պահանջում էր ճանաչել ԼՂՀ-ն, համարելով այն փրկության միակ ճանապարհը։ Մինչդեռ իշխանությունները, մասնավորապես նախագահ Լ. Տեր Պետրոսյանը այն համարում էր վտանգավոր, անխոհեմ քայլ, որը կարող էր առիթ տալ պատերազմի։ Արդյունք։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ արցախյան հիմնախնդիրը Հայաստանի անկախ պետության քաղաքական կյանքի շարժիչ ուժն է հանդիսացել, որ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կյանքի բոլոր փոփոխություններն այս կամ այն չափով առնչվել են արցախյան հիմնախնդրին: Ուսումնասիրության մեջ հստակեցվել է, որ ներքաղաքական կյանքի հիմնական լարվածությունը պայմանավորված է եղել ԼՂՀ-ի ճանաչման հարցի հետ։ Ընդդիմությունը պահանջել է ճանաչել ԼՂՀ-ն, համարելով այն փրկության միակ ճանապարհը։ Մինչդեռ իշխանությունները, մասնավորապես նախագահ Լ. ՏերՊետրոսյանը այն համարել են վտանգավոր, անխոհեմ քայլ, որը կարող էր առիթ տալ պատերազմի։ Ամփոփվել է արցախյան գործոնի դերը Հայաստանի առաջին քաղաքական ճգնաժամի առաջացման մեջ, հստակեցվել է ՀՀ նախագահի և Գերագույն խորհրդի հակադրությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հիմնահարցի վերաբերյալ: International independent scientific journal №79/2025 18 Keywords: Nagorno-Karabakh conflict, Nagorno-Karabakh Republic, political crisis, internal political tension, Artsakh factor, diplomatic defeat, political isolation. Բանալի բառեր: արցախյան հիմնախնդիր, Լեռնային Ղարաբաղի հանրա պետություն քաղաքական ճգնաժամ, ներքաղաքական լարվածություն, արցախյան գործոն, դիվանագիտական պարտություն, քաղաքական մեկուսացում Նախաբան: Անկախության հռչակումից ի վեր արցախյան գործոնը դարձել է Հայաստանի անկախ պետության քաղաքական կյանքի շարժիչ ուժը, որտեղ քաղաքական բոլոր փոփոխություններն այս կամ այն չափով առնչվում են արցախյան հիմնախնդրին: Հայաստանի քաղաքական կյանքում արցախյան գործոնի դերը մեծ չափով առկա է նաև այսօր: Հետևաբար դրա ուսումնասիրությունը ունի ոչ միայն գիտական, քաղաքական, այլ նաև գործնական և արդիական նշանակություն: Հայաստանի քաղաքական կյանքում արցախյան գործոնի դերի ուսումնասիրությունը անկախությունից ի վեր զբաղեցրել է թե՛ գիտական և թե՛ հասարակական միտքը: Մասնավորապես, աչքի են ընկել տվյալ ժամանակաշրջանի քաղաքականություն իրականացնողները: Հայաստանի քաղաքական ճգնաժամին և արցախյան գործոնի ազդեցությանը անդրադարձել է 1991-1998 թվականներին Լևոն–ՏերՊետրոսյանի վարչակազմում աշխատած Ժիրայր Լիպարիտյանը[9,էջ 244]: 1992-1998 թվականներին քաղաքական ճգնաժամին և դրա լուծման ուղիներին անդրադարձել են ՀՀ առաջին և երկրորդ նախագահները[11, էջ 558]: Թեմային անդրադարձել են նաև հայտնի լրագրողներ, հասարակական, քաղաքական գործիչներ: Այս ամենով հանդերձ թեման դեռևս լուրջ գիտական և բազմակողմանի ուսումնասիրության կարիք ունի: 1992 թվականին Հայաստանի Հանրապետությունն ապրում էր իր անկախ պետականության ձևավորման դժվարագույն փուլերից մեկը: Մի կողմից պատերազմի ճակատներում ծանր կորուստները (Արծվաշեն, Շահումյան և Մարտակերտ), մյուս կողմից Հայաստանի Հանրապետության աննախադեպ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը պատճառ են դառնում անկախ Հայաստանի առաջին քաղաքական ճգնաժամի առաջացմանը: Փաստորեն, դեռևս մեկ տարի առաջ համաժողովրդական ցնծությամբ նախագահ ընտրված Լևոն Տեր-Պետրոսյանը մեղադրվում էր պարտվողականության մեջ, նախագահի հրաժարականի պահանջը դառնում է քաղաքական իրողություն, իսկ նախագահական ինստիտուտը համարվում՝ չարիքի աղբյուր: Միչդեռ ժողովրդից ստացած լիազորությունների մի մասը կամովին նախագահին հանձնած Գերագույն խորհուրդն իրեն վերստին հաստատում է որպես հասունացող քաղաքական մարմին, որը հաջողութամբ կարող էր հակակշռել նախագահի մենիշխանությանը: Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքում ՀՀ քաղաքական կուրսի ու ՀՀ քաղաքական կառուցվածքի համապատասխան փոփոխությունն անհետաձգելի գործ է համարվում, իսկ նախագահի հրաժարականն ու Սահմանադիր ժողովի հրավիրումը՝ այլևս անմեկնելի հրամայական: Ընդդիմությունը պահանջում էր, որ Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը։ Իսկ Լ․ Տեր-Պետրոսյանը մերժում էր, պատճառաբանելով, որ Արցախյան խնդրի մշտական և կայուն լուծմանը կարելի է հասնել կողմերի փոխզիջումների վրա հիմնված բանակցությունների միջոցով, մինչդեռ Հայաստանի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը կկանխորոշի բանակցությունները և խնդիրը կմնա չլուծված։ Ներքաղաքական կյանքի հիմնական լարվածությունը պայմանավորված էր ԼՂՀ-ի ճանաչման հարցի հետ։ Ընդդիմությունը պահանջում էր ճանաչել ԼՂՀ-ն, համարելով այն փրկության միակ ճանապարհը։ Մինչդեռ իշխանությունները, մասնավորապես նախագահ Լ. Տեր Պետրոսյանը այն համարում էր վտանգավոր, անխոհեմ քայլ, որը կարող էր առիթ տալ պատերազմի։ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը 1992թ. օգոստոսին ներկայացրել էր ԼՂՀ-ն ճանաչելու կարևոր հինգ պատճառները: Թիվ մեկ դիվանագետը, չընդունելով Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը և հակադրվելով նախագահական ապարատին, պնդում էր, որ ԼՂՀ-ն ունի ճանաչման լուրջ կռվաններ, մասնավորապես`Արցախը համապատասխանում է 1933թ. Մոնտեվիդեոյի կոնվենցիայի` պետականության չափանիշներին. ԼՂՀ-ն ունի սահմանված տարածք, մշտական բնակչություն, օրինական կառավարություն եւ ընտրված խորհրդարան, ունակ է պաշտոնական հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ: Երկրորդ` ԼՂ ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի միջոցով իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը: Երրորդ` ԼՂՀ-ն դե-ֆակտո անկախ պետություն է, Ադրբեջանի հետ չունի քաղաքական կամ տնտեսական ոչ մի կապ, այդ երկրի կառավարությունից չի ստանում ֆինանսական որևէ աջակցություն, քաղաքացիները հարկեր չեն վճարում Ադրբեջանին, ունի սեփական կառավարությունը, խորհրդարանը, պաշտպանական ուժերը: Չորրորդ` ադրբեջանական իշխանության ենթակայության տակ եղած ժամանակ Արցախի ժողովրդի քաղաքացիական, մշակութային և մարդկային մյուս իրավունքները Խորհրդային Ադրբեջանը քանիցս ոտնահարել է: Հինգերորդ` առանց ադրբեջանական ագրեսիայի դեմ միջազգային երաշխիքների, որոնք կարող է ապահովել միայն ճանաչումը, Բաքուն կշարունակի հետապնդել խնդրի ռազմական լուծման տարբերակը` նպատակ ունենալով ոչնչացնել արցախահայությանը: Արցախյան հիմնահարցը հունիսի 22-ին քննարկվում է ՀՀ ԳԽ խորհրդի եռօրյա արտահերթ International independent scientific journal №79/2025 19 նստաշրջանում, որտեղ առաջրկվում է արցախյան հիմնախնդրի լուծման երեք տարբերակներ՝ Ադրբեջանի կազմում ինքնասպան «ինքնավարություն», միավորում Մայր Հայաստանին որպես հանգրվանային տարբերակ, անկախ պետության ստեղծում: Թեպետ հունիսի 22-ին խորհրդարանը Արցախի վերաբերյալ որևէ որոշում չի ընդունում, սակայն նիստն ավարտվում է անակնկալ վերջաբանով, երբ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանն առաջարկում է Հայաստանում մտցնել արտակարգ դրություն, կասեցնել կուսակցությունների գործունեության ազատությունը, գրաքննություն հաստատել մամուլում, արգելել ցույցերը, մի խոսքով՝ հռչակել ռազմական դիկտատուրա:[12, թ.1]: Ի պատասխան դրա 1992թ. հունիսի 23-ին խորհրդարանում ձևավորվում է ընդդիմադիր Ազգային դաշինք միավորումը, որի մաս են կազմում Ռամկավար-ազատական, Քրիստոնեաժողովրդավարական միություն, ՀՅԴ, ԱԺՄ, ԱԻՄ, ՍԻՄ, Հանրապետական կուսակցությունները: Գերագույն խորհրդի Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Վարդանյանը անդրադառանալով Գերագույն Խորհրդում ձևավորված ընդդիմադիր «Ազգային դաշինք›› միավորման նպատակներին՝ պարզաբանում է, որ Դաշինքը միավորվել է Արցախի, Հայաստանի պաշտպանության և ժողովրդավարության հարցերի շուրջ, որոնց հանդեպ իրենց և իշխանությունների մոտեցումները տարբեր են»:[10, թ.2]: Ազգային դաշինքը խորհրդարանին ներկայացնում է որոշման նախագիծ` պահանջելով անընդունելի համարել միջազգային կամ ներպետական որևէ փաստաթուղթ, որում ԼՂ-ը նշված կլինի Ադրբեջանի մաս: Ներքաղաքական լարվածության աճը: Ներքաղաքական լարվածությունն ավելի է աճում Մարտակերտի անկումից հետո։ Շահումյանի և Մարտակերտի օրհասական վիճակը հունիսի 2224-ը քննարկվում է Հայաստանի Գերագույն խորհրդի արտակարգ նիստում, որտեղ ելույթ են ունենում նաև նախագահ Լ․Տեր-Պետրոսյանը և ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Պետրոսյանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններում մտցնել ռազմական դրություն, արգելել զինվորական տարիքի և զինապարտ տղամարդկանց ազատ արտագաղթը Հայաստանից, ժամանակավորապես արգելել ցույցերի, հանրահավաքների և երթերի կազմակերպումն ու անցկացումը, լրատվամիջոցներում մտցնել ռազմական գրաքննություն, ինչպես նաև` պատերազմական գործողությունների ամբողջ ընթացքում Հայաստանի տարածքում ժամանակավորապես դադարեցնել քաղաքական բոլոր կուսակցությունների գործունեությունը:Դաշնակցությունն այս հայտարարությունները համարում էր զրպարտանքներ, ապերախտություն կուսակցության հանդեպ և պնդում, որ ՀՅԴ-ն արցախյան ազատամարտին տվել է առավելագույնը: Բացի նյութական միջոցներից, որ տրամադրել է ՀՅԴ-ն իր աշխարհասփյուռ կառույցներից, արցախյան պատերազմի ընթացքում զոհվել են կուսակցության մոտ 300 անդամներ, շուրջ հազարը` վիրավորվել: «Մի կողմից հալածվում էինք, մյուս կողմից` ճիգ թափում արտաքին թշնամու դեմ պայքարում: Մեզ հաջողվեց ՀՀՇ-ական պետականության, իշխանության ներքո շարունակել պայքարը: Մենք չենք փորձել ներքաղաքական հարցերը հայրենիքի պաշտպանության գործի հետ խառնել: Առաջին իսկ պահից, երբ պետականությունը փորձել է ներկայություն ունենալ Արցախում, մենք նրան ենք ենթարկվել: Մենք հստակ գիծ էինք որդեգրել` երկրի պաշտպանությունն ընդհանուր, պետական գործ է, այս հարցում մենք պետք է լինենք զինվոր, և դա չպետք է խառնենք քաղաքականությանը,- ասում էր Հրանտ Մարգարյանը: Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը հուլիսի 8-ին, բուռն քննարկումներից հետո, ընդունում է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին որոշում, որով 1․խորհրդարականները պետք է հետևողականորեն սատար կանգնեն ԼՂՀ-ին և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը։ 2․Հայաստանի համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ամեն մի փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ 3.Հայաստանի Հանրապետության կառավարությանը` անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել զորակոչն արդյունավետ իրականացնելու, ստեղծված իրավիճակին համապատասխան պատշաճ կարգ ու կանոն հաստատելու, կազմակերպված հանցագործությունների դեմ պայքար ծավալելու, ռազմական գաղտնիքների պահպանությունը ապահովելու ուղղությամբ:[14]: Հուլիսի 10-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահությունը դիմում է հղում ՄԱԿ-ին, բոլոր պետություններին ղեկավարներին և երկրների խորհրդարաններին, խնդրելով ճանաչել ԼՂ անկախությունը՝ այն խորին համոզմունքով, որ միայն դա կարող է փրկել իր ինքնորոշման համար ազգային ազատագրական պայքար մղող երիտասարդ ժողովրդավարական պետությանը[13, թ.1]: 1992թ հուլիսին Հայաստանի ներքաղաքական կյանքում հարաբերական անդորր է հաստատվում, որի ընթացքում կողմերը հստակեցնում են իրենց մոտեցումները։ Մասնավորապես հանրապետության նախագահը առաջարկում է Արցախը թողնել իր տեղում, ապահովության համար այն շրջապատել միջազգային խաղաղարար ուժերով և հիմնավորապես զբաղվել Հայաստանի տնտեսության կայունության խնդիրներով։ Եվ քանի որ մեծ պետությունների շահերն այս անգամ ևս չէին համապատասխանում հայ ժողովրդի պահանջներին, թվում էր թե իշխանության մոտեցումը իրական էր։ Հակառակ կարծիքի էին ընդդիմության առավել կարող ուժերը։ Արցախի հարցում ցանկացած որոշում, որով հայկական այդ հողը կթողնվեր Ադրբեջանի կազմում, նրանք համարում էին անընդունելի։ Նրանք կարծիքով, International independent scientific journal №79/2025 20 եթե դա տեղի ունենար ապա Լեռնային Ղարաբաղը շատ արագ կերպով կհայաթափվեր, որից հետո ոտնձգություններ կկատարվեին Զանգեզուրի վրա՝ որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը իրականացնեն ընդհանուր սահման ունենալու իրենց վաղեմի երազանքը, իսկ հետագայում բացառված չէր, որ հերթը կհասներ Հայաստանին։ Հետևաբար Հայաստանը ցանկացած գնով պետք է ամեն ինչ աներ ԼՂՀ-ի պաշտպանությունը և միջազգային ճանաչումն ապահովելու համար[3, թ.2]: Լ․ Տեր Պետրոսյանը հակադրվում էր, պնդելով, որ Հայաստանը երբեք չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որի տակ չի լինի ԼՂՀ ղեկավարության ստորագրությունը։ Այս հակադրությունների հետևանքով գնալով ավելի է հասունանում ներքաղաքական ճգնաժամը։ Ընդդիմության առավել ագրեսիվ տրամադրված ուժերը հանրապետության նախագահի հրաժարականն են պահանջում։ Նախագահն իր հերթին սպառնում է «սահմանադրական» միջոցներով պայքարել Գերագույն խորհրդում մեծամասնությունը նվաճած քաղաքական ուժերի հետ։ Շահումյանի ողբերգական անկումից հետո Հայաստանի կառավարող շրջանները սկսում են լայնամասշտաբ քարոզչական արշավանք շրջանի գործադիր կոմիտեի նախագահ և պաշտպանական ուժերի հրամանատար Շահեն Մեղրյանի դեմ՝ վարկաբեկելով Դաշնակցությանն ու դաշնակցական ջոկատներին։ Իր հերթին Շահեն Մեղրյանը հուլիսի 8-ին տված մամլո ասուլիսում, որտեղ փորձում է հստակեցնել Շահումյանի անկման հետ կապված բազմաթիվ հարցեր, նշում է, որ Շուշիի գրավումից հետո բարոյալքված ադրբեջանական բանակը չէր կարող միայնակ, առանց ռուսական մեծաթիվ վարձկանների օգնության նվաճել Շահումյանը։ Բայց շատ կարևոր է ճշգրտել, թե ինչ ռազմաքաղաքական վերաբերմունքի արժանացավ շրջանը Հայաստանի իշխանությունների, մասնավորապես Պաշտպանության նախարարության կողմից։ Մեղրյանը մեկ անգամ ևս հաստատում է, որ ինքը դիմել է Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, նրանից խնդրելով երեսուն տանկ։ Նախարարը խոստացել է, որ ամեն ինչ կանի օգնությունը ժամանակին տեղ հասցնելու համար։ Իսկ թե նախարարի խոստումը ինչ չափով է կատարվել, վկայում են Շահումյանի, Էրքեջ, Մանաշիդ, Հայ Բարիս և մնացած բոլոր ավերված ու ծխացող գյուղերը։ Դա Հայաստանի ռազմաքաղաքական պարտությունն էր։ Եթե Ադրբեջանը, չլինելով ԱՊՀ-ի անդամ, հասել էր այն բանին, որ կարողացել էր օգտագործել ԱՊՀ-ի 4-րդ բանակը մեր դեմ, ապա Շահումյանի անկումը իրոք պետք է դիտել ռազմաքաղաքական պարտություն[1, էջ 14]: Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը, ի պատասխան դաշնակցական մամուլի մեղադրանքների, թե իբր ինքը շահումյանցիներին խոստացել է շտապ 30 հրասայլ ուղարկել, բայց չի արել, ասել է. «Շահումյանը պաշտպանվելու համար ուներ մարդկային և ռազմական բոլոր ռեսուրսները, և այն, ինչ կարող էր ուղարկվել այնտեղ` արդեն ուղարկվել էր: Պարզապես մեծ դեր կատարեց թշնամու անակնկալ և աննախադեպ, լայնածավալ հարձակումը: Արագ կուտակված այդ մեծ հզորությունը, երբ հարձակվեց ու ճեղքեց պաշտպանական առաջին գիծը, գործել սկսեց խուճապը, որը ձնագնդի նման հավաքելով ճանապարհին ամեն ինչ` քշեց, տարավ»[15]: Շահումյանի անհաջողության մեջ երբեմն մեղադրում են ՀՅԴ-ին և Մեղրյանին, ոմանք դավաճաններ և վախկոտներ են անվանում շահումյանցիներին, վերջիններս իրենց հերթին չէին կասկածում, որ իրենց դավաճանել են։ Զորի Բալայանը գրում է. «Ոմանք շահումյանցիներին համարում էին դավաճաններ, վախկոտներ: Մյուսները բոլորովին չէին կասկածում, որ նրանց դավաճանել են: Հենց դրա համար էլ նրանք չէին ուզում կանգ առնել Ստեփանակերտում: Փաստը, որ այդ մարդիկ մինչև վերջ իրենց երեխաներին պահել են Գյուլիստանում` շրջապատված թշնամական տանկերով ու հրթիռներով, խոսում է այն մասին, որ նրանք ոչ միայն պայքարել են մինչև վերջ, այլև հուսացել են ու հավատացել [16]: 1992թ․ հուլիսի 26-ին ԼՂ ԳԽ պատվիարկությունը ԼՂՀ նախագահի պաշտոնակատար Գ․ Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանում հանդիպումներ է ունենում Հայաստանի Հանրապետության նախագահի, խորհրդարանի և կառավարության անդամների, ինչպես նաև Ազգային դաշինք պատգամավորական խմբի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով Արցախում ռազմական, քաղաքական, տնտեսական և այլ բնույթի հարցեր։ Նույն օրը Արցախ է ժամանում Դաշնակցային Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան, Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար Վ․ Կազիմիրովը, որն էլ ԼՂՀ Գերագույն Խորհրդում քննարկում է ԼՂՀ խաղաղ կարգավորման հիմնահարցերը։ [8, թ.2]: Քաղաքական ճգնաժամի սրումը: 1992թ. Օգոստոսի 4-ին Ազգային դաշինք միության մեջ մտնող յոթ կուսակցություններից վեցը նախագահին հրաժարականի պահանջով վերջնագիր են ներկայացնում: Ճգնաժամից դուրս գալու՝ կառավարող կուսակցության և հանրապետության նախագահի առաջարկած ելքը՝ դիմել հանրաքվեի, նրանց պնդմամբ «երկրորդ›› միակ օրինական ուղին է, մինչդեռ առաջնայինը նրանք համարում էին Խորհրդարանի կողմից նախագահին անվստահություն հայտնելու հնարավորությունը: Ճգնաժամն ավելի է խորանում, երբ 1992 թվականի օգոստոսի 8-ին, չնայած բոլոր հավաստիացումներին, որ հանրապետության սահմանները պաշտպանված են, ընկնում է Արծվաշենը՝ առաջացնելով տեղական փախստականների նոր ալիք[17]: Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի կենտրոնական կոմիտեն, Արծվաշենի անկումը համարելով դավաճանություն, սկսում է պահանջել Հանրապետության նախագահի և պաշտպանության նախարարի հրաժարականները››[2, էջ 4]: Օգոստոսի 9-ին Լևոն International independent scientific journal №79/2025 21 Տեր-Պետրոսյանը հեռագիր է հղում Հավաքական անվտանգության պայմանագրի (այսօր՝ ՀԱՊԿ) ղեկավարներին` հորդորելով կատարել Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, քաղաքական, ռազմական և այլ միջոցներով կանխել պատերազմը․«Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքի մի մասը` Արծվաշեն գյուղը, և ներխուժել նրա օդային տարածքը` ռազմական ինքնաթիռներով ռմբակոծել Գորիսի շրջանը: ՀԱՊ անդամ պետության դեմ ագրեսիա է կատարված, -ասված էր այդ հեռագրում» [18 ]: Պատերազմի ծանր շրջանում պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանն իր հայտնի օգոստոսի 16-ի հեռուսատելույթով դիմում է ժողովրդին կոչելով հանրապետության յուրաքանչյուր շրջանից 10-12 կամավորներից կազմավորվել «Արծիվ-մահապարտներ» գումարտակը, որը կռվելու էր ռազմաճակատի ամենավտանգավոր հատվածներում, ուր զոհվելու և ողջ մնալու հավանականությոնը նույնն էր։ «Սարսափելի ոչինչ չի կատարվել, իարկանում դուք նույն զինվորն եք, այն կռվող զինվորը, որի առջևից ոսոխը փախչում էր։ Ոսոխն էլի նույն ոսոխն է մնացե, ուղղակի մեր եղբայրները, հայրենակիցները կարողացան կոտրել հավատը մեր իսկ ուժերի նկատմամբ։ Ըստ էության այն , ինչ ուզում ենք մենք հիմա անել, այդ հավատի վերականգնումն է [19]: Օգոստոսի 11-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունում է Ազատության աջակցության ակտի 907 ուղղումը, որն ամերիկյան կառավարությանն արգելում էր ուղղակի օգնություն տրամադրել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չէր դադարեցնում Հայաստանի ու Արցախի շրջափակումը:[20 ]: Քաղաքական ճգնաժամը գնալով սրվում է, ուրվագծվում են իշխանությունների ու ընդդիմության առճակատման նոր եզրեր։ Պաշտոնական քարոզչությունը պնդում է, որ մենք կանգնած ենք երկընտրանքի առաջ, ՝կամ պետք է հավատ ընծայենք իշխանություններին, հասկանանք ու պաշտպանենք նրանց ներքին ու արտաքին քաղաքականությունը, և կամ ընդդիմակայելով էլ ավելի ապակայունացնենք իրադրությունը Հայաստանում։ Իշխանություններն իրենց քաղաքական գծի իրականացման դժվարություններըի ամբողջ բեռը բարդում են օբյեկտիվ հանգամանքների վրա: Քաղաքական ճգնաժամը: 1992 թվականին օգոստոսի 14-ին Ազատության հրապարակից հազարավոր մարդիկ շարժվում են ՀՀ նախագահի նստավայր՝ ՏերՊետրոսյանի հրաժարականի պահանջով: Վերջինս օգոստոսի 16-18-ին հրավիրում է ՀՀ ԳԽ արտահերթ եռօրյա նստաշրջան, որտեղ համաձայնելով, որ գործող օրենքները անկատար են, առաջարկում է նոր օրենքներ՝ «նախագահին անվստահություն հայտնելու ուղիներ» ցանկը ընդլայնելու համար, բայց միաժամանակ առաջարկում հավասարակշռությունը պահպանելու նպատակով իրեն ևս օրենսդիր բարձրագույն իշխանությունը ցրելու համապատասխան իրավունքներ տալ [4, թ.1]: Փաստորեն, ՀՀ ԳԽ-ն օրենսդրական ճանապարհով մերժում է հանրապետության նախագահի առաջարկած քաղաքական սցենարը, գիտակցելով, որ այդ սցենարի իրականացման դեպքում՝ նախագահը հնարավոր երկու դեպքում էլ շահում էր: Եթե նախագահը կարողանար խորհրդարանում անցկացնել հանրաքվեով իրեն անվստահություն հայտնելու հարցը որպես օրակարգի հարց, ապա անհաջողության դեպքում, այնուհանդերձ իրավական հիմք չէր լինի (նախագահի մասին օրենքի սահմաններում), որ նա հրաժարական տա: Իսկ եթե նա չստանար անվստահության քվե, ապա ի լուր ամենքի կհայտարարեր, թե ժողովուրդը պաշտպանում է իրեն, հետևաբար ընդդիմությունը չի խոսում ժողովրդի անունից, իսկ խորհրդարանն էլ պետք է ցրել որպես հակառակ պայման իր անվստահության մերժման: Այնուհանդերձ այս արտահերթ նստաշրջանը ցույց է տալիս ուժերի իրական հարաբերակցությունը` իշխանությունները հեղինակությունը կորցնելով դեռևս բավականին կարողություն ունեն իրենց դիրքերը պահպանելու համար, իսկ ընդդիմությունը հզորանալով հանդերձ առայժմ վճռական հարվածի համար պատրաստ չէ: Նախագահի դիրքերը փորձում է ամրապնդել Հայոց համազգային շարժման վարչությունը: 1992 թվականի դեկտեմբերի 7–ին ՀՀ Գերագույն Խորհրդի ՀՀՇ խմբակցությունը և ՀՀՇ վարչությունը հայտարարություն են տարածում, որով հանրապետության նախագահից պահանջում են աշխատանքից հեռացնել և պատասխանատվության ենթարկել իրենց վստահված բնագավառում աշխատանքները տապալած պաշտոնատար անձանց, առաջարկում վերանայել կառավարության կազմը և վերջապես իրենց պատրաստակամությունը հայտնում՝ անհրաժեշտ լծակների տրամադրման դեպքում կարգավորելու հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող ոլորտները[5,թ.2]:Վերոհիշյալ հայտարությունը միանշանակ չի ընդունվում ՀՅԴ-ի կողմից: Մասնավորապես, ՀՀ ԳԽ պատգամավորական խմբակցության ղեկավար Գ. Հովհաննիսյանն այն համարելով հուսահատ քայլ և քաղաքական ջղաձգումների արտահայտություն, գրում է.« ՀՀՇն, որ վաղուց դադարել է քաղաքական ուժ լինելուց և սերտաճել է մաֆիայի հետ, վերածվել է խմբավորումների, այսօր զարմանալիորեն փորձում է հանդես գալ որպես ընդդիմություն: Ստեղծված կացության համար մեղադրելով ԳԽին, կառավարությանը՝ ՀՀՇ-ն ինչ-որ լծակներ է պահանջում ՀՀ նախագահից՝ իր իսկ ստեղծած քաոսից երկիրը դուրս բերելու համար»:[6, թ.1]: Գերագույն Խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դ. Վարդանյանը, ՀՀՇ հայտարարությունը համարելով նախագահին պատասխանատվությունից և մեղադրանքներից հեռու պահելու փորձ, մեծագույն սխալ է և ժամանակի վատնում է համարում ՀՀ նախագահի վարած քաղաքականությունը թողած, կադրային քաղաքականության մեջ պատճառներ փնտրելը:[7,թ.2]: Լևոն Տեր–Պետրոսյանը, անդրադառնալով երկրի տնտեսական ծանր իրավիճակի համար International independent scientific journal №79/2025 22 մեղադրանքներին, ընդունելով, որ աշխատանքի բարելավման և վերափոխումների արագացման շնորհիվ կարելի է հասնել որոշ դրական տեղաշարժի, նկատում է, որ այն չի կարող էականորեն ազդել Հայաստանի տնտեսական զարգացման վրա, քանի որ երևույթը կախված է ավելի շատ օբյեկտիվ ու խորքային գործոններից, որոնք նա կոչում է Հայաստանի տնտեսական զարգացման լիմիտներ: Դրանք նա համարում է արցախյան հակամարտության պատճառով խորացող քաղաքական մեկուսացումը, շրջափակումները և արտասահմանյան երկրների ներդրումների բացակայությունը: «Քանի դեռ չեն վերացել այդ գործոնները, ինչպիսի իշխանություն էլ լինի Հայաստանում, ինչպիսի հանճարեղ մարդիկ էլ գտնվեն կառավարության ղեկին,- նշում է Լևոն Տեր Պետրոսյանը, - միևնույնն է, ոչ միայն չի հաջողվելու ապահովել երկրի տնտեսական զարգացման նորմալ ընթացքը, այլև հնարավոր չի լինելու լուծել առկա սոցիալական խնդիրները›› [21]: Մինչ քաղաքական ընդդիմությունը ՀՀ նախագահը մեղադրվում էր ռազմական հաջողությունները դիվանագիտական ճանապարհով ամրապնդել չկարողանալու մեջ՝ արցախյան հիմնախնդիրը ներքաղաքական օրակարգի հարց լինելուց բացի դառնում է նաև արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարց, ինչը մեծացնում էր արցախյան գործոնի դերակատարությունը ՀՀ-ի պետական կյանքում: Եզրակացություն Հոդվածը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետության 1992 թվականի առաջին քաղաքական ճգնաժամի հիմնական շարժիչ ուժը և առանցքը արցախյան գործոնն էր։ Հետազոտությունը ցույց է տալիս, որ ներքաղաքական կյանքի հիմնական լարվածությունը բխում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ճանաչման հարցի շուրջ իշխանության և ընդդիմության տրամագծորեն հակադիր դիրքորոշումներից։ Ընդդիմադիր ուժերը (մասնավորապես՝ նորաստեղծ «Ազգային դաշինքը») պնդում էին, որ ԼՂՀ-ի ճանաչումը «փրկության միակ ճանապարհն» է։ Նրանք կարծում էին, որ ճանաչումից խուսափելը կհանգեցնի ոչ միայն Արցախի հայաթափման, այլև հետագայում ոտնձգությունների Զանգեզուրի և բուն Հայաստանի նկատմամբ։ Մինչդեռ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանի գլխավորած իշխանությունը ճանաչումը համարում էր «վտանգավոր, անխոհեմ քայլ», որը կփակեր բանակցությունների ճանապարհը և կհանգեցներ քաղաքական մեկուսացման ու տնտեսական ծանր վիճակի խորացման։ Այս քաղաքական հակադրությունը կտրուկ սրվեց 1992թ. ամռանը ռազմաճակատում կրած ծանր կորուստների՝ Շահումյանի, Մարտակերտի և Արծվաշենի անկման ֆոնին։ Այս իրադարձությունները հանգեցրին ընդդիմության կողմից նախագահի և կառավարության հրաժարականի պահանջներին։ Հոդվածն ապացուցում է, որ 1992թ. ճգնաժամը, որն արտահայտվեց ՀՀ նախագահի և Գերագույն խորհրդի միջև սուր առճակատմամբ, ամբողջությամբ պայմանավորված էր արցախյան հիմնախնդրի շուրջ տարվող քաղաքական պայքարով և արտաքին մարտահրավերների նկատմամբ ներքաղաքական կոնսենսուսի բացակայությամբ։